«Մերսեդես-Բենց»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 մարդու և դիմել փախուստի

10:06 • 10.09.12

Անհայտ ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 21.20-ին,
Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 հասցեում գտնվող բենզալցակայանի դիմաց բախվել է «Մերսեդես-Բենց»-ի, այնուհետև վրաերթի ենթարկել կանաչապատ գոտում գտնվող երկու անձանց ու դիմել փախուստի:

 

Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: