Ազատության պողոտայում վրաերթի են ենթարկել 30-ամյա տղամարդու

10:37 • 10.09.12

«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 18.30-ին, Ազատության պողոտայի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու։

 

Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: