Արմավիրում «ՎԱԶ-2106»–ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի

10:41 • 10.09.12

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի։

 

Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ մեքենայի վարորդը երեխային տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:

 

Կատարվում է քննություն: