ՄԱԷ-ի Դուբայ էմիրության ոստիկանության ղեկավարը սպառնացել է Իրանի դեմ ուժ կիրառել
Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ էմիրության ոստիկանության ղեկավար Դախի Խալֆան Թամիմը սպառնացել է ուժ կիրառել Իրանի նկատմամբ, եթե իսլամական հանրապետությունը սպառնա ՄԱԷ-ի անվտանգությանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:
«Պարսից ծոցը անգործության չի մատնվի իրանական սպառնալիքների ներքո: Եթե իրանական ջոկատները սպառնան մեր անվտանգությանը, ապա մենք համարժեք քայլեր կձեռնարկենք նրանց տարածքում», - հայտարարել է նա «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Դախի Խալֆան Թամիմի խոսքով, Դուբայը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ Իրանը ՄԱԷ է ուղարկել մի քանի հատուկ ստորաբաժանումներ, որոնք պետք է քայքայիչ գործունեություն ծավալեն երկրի տարածքում:










