Sony-ն ու «Հարի Փոթեր»-ի հեղինակն կախարդանքների ինտերակտիվ գիրք կթողարկեն
Այս աշուն Sony ընկերությունը հանրահայտ «Հարի Փոթեր» վեպի հեղինակ Ջոան Ռոուլինգի հետ համատեղ պատրաստվում է թողարկել կախարդանքների ինտերակտիվ գիրք` Wonderbook: BOOK OF SPELLS, գրում է Euromag-ը:
Wonderbook: Book Of Spells գրքի «ընթերցողը» նստելով համակարգչի առջև, միացնելով հատուկ տեսախցիկը և բացելով գիրքը՝ անմիջապես կհայտնվի Ռոուլինգի վեպում ներկայացված կախարդական աշխարհում:
Այստեղ նա կսովորի բազմաթիվ կախարդական անեծքներ, կկարողանա ճիշտ օգտագործել կախարդական փայտիկը, կմարտնչի վիշապների դեմ և հրաշագործ հեղուկների բաղադրատոմսեր կիմանա:
Նորույթը հիմնված է «Հարի Փոթեր»-ի սյուժեի վրա: Wonderbook: Book Of Spells-ը վաճառքի կհանվի հոկտեմբերի 13-ին:










