Եմենում Սպանվել է Արաբական թերակզում «Ալ Կաիդա»-ի 2-րդ դեմքը
Սպանվել է Արաբական թերակզում «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների ղեկավարներից մեկը` Սաիդ Շիխրին, հաղորդում է BBC-ն, հղում կատարելով Եմենի կառավարության պաշտոնական կայքին:
Երկրի պաշտպանության նախարարության տեղեկություններով, Շիխրին սպանվել է զինվորականների կողմից Եմենի հարավում իսլամական գրոհայինների դեմ իրականացվող հատուկ գործողության ժամանակ:
Սաիդ Շիխրին երկրորդ մարդն է համարվում Արաբական թերակզում «Ալ Կաիդա»-ի ղեկավար օղակում:
Շախրին Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ունի, նա ԱՄՆ իշխանությունների կողմից ազատ էր արձակվել 2007թ. Գուանտամոյի բանտից:










