Ազատության հրապարակում տոնում են շախմատի չեմպիոնների հաղթանակը (լուսանկարներ, տեսանյութ)

20:02 • 10.09.12

Երևանի Ազատության հրապարակում այս պահին տոնում են Ստամբուլում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում խմբային պայքարում հայ շախմատիստների տարած հաղթանակը։


Ազատության հրապարակում հայ շախմատիստների պատվին տոնախմբություն է կազմակերպվել, ինչպես նաև հրավառություն։


Ավելի վաղ մարզասերները, երկրպագուները մեր շախմատիստներին դիմավորել էին «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ նրանք Ստամբուլից ժամանեցին նախագահի ծառայողական ինքնաթիռով, որը հատուկ նրանց համար էր ուղարկվել Թուրքիա։


Հիշեցնենք, որ Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում մեր տղամարդկանց հավաքականը նվաճեց օլիմպիական ոսկին, իսկ կանանց հավաքականը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։


Հայաստանի շախմատիստները նման պատվի արժանանում են արդեն երրորդ անգամ։