11.09.2001-11.09.2012. ԱՄՆ-ում այսօր ոգեկոչում են ահաբեկչությունների զոհերի հիշատակը
Միացյալ Նահանգներում այսօր ոգեկոչում են 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
11 տարի առաջ այս օրն ԱՄՆ-ն ցնցեց միանգամից երկու ահաբեկչություն՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում, որոնց զոհ գնաց 2 974 մարդ (ահաբեկիչները ներառված չեն), անհետ կորավ 24-ը: Զոհվեցին ԱՄՆ և ևս 91 երկրների քաղաքացիներ: Ըստ պաշտոնական վարկածի՝ ահաբեկչությունները կազմակերպել էր «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը, որն այն ժամանակ գլխավորում էր թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բին Լադենը:
2001թ.-ի սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, բաժանվելով 4 խմբի, առևանգեցին 4 ուղևորատար օդանավ, որոնցով նրան քուղղություն վերցրեցին դեպի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակներ (Նյու Յորք) և Պենտագոնի շենք (Վաշինգտոն):
2011-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով ավերված երկվորյակ աշտարակների` Առևտրի համաշխարհային կենտրոնի տեղում այսօր արդեն վեր է խոյանում Ազատության աշտարակը: Աշտարակի շինարարական աշխատանքները սկսվել էին ուղիղ 6 տարի առաջ:
Ենթադրվում է, որ 104 հարկանի շենքն Արևմտյան կիսագնդում կդառնա ամենաբարձրն ու ու աշխարհում բարձրությամբ երրորդ երկնաքերը: Շենքի բարձրությունը 1776 ֆուտ է (541 մ), ինչը խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման տարեթիվը: Այսօր արդեն ավարտվել է աշտարակի 100 հարկի կառուցումը: Այն հանրությանը կներկայացվի 2012-ի դեկտեմբերին:
Նախագծի արժեքը 3,8 մլրդ դոլար է:










