YouTube-ն իր սեփական հավելվածն է առաջարկել iPhone-ի համար

12:02 • 11.09.12

YouTube-ը հայտնել է, որ ի վերջո թողարկել է իր երկար սպասված iPhone-ի հավելված ծրագիրը, որը կարելի է անվճար ներբեռնել App Store-ից, հայտնում է Mashable Tech-ը:

 

Այս մասին խոսվում էր 2007թ.-ից: Առաջին iPhone-ն ունեցել է YouTube-ից օգտվելու համար նման ծրագիր, ինչպես նաև՝ հետագա մոդելները, բայց դրանք բոլորը ստեղծված էին Apple-ի կողմից ու բավարար չէին համարվում:

 

Մինչ այժմ iPhone օգտագործողներն առանց սահմանափակումների YouTube-ից օգտվելու համար պետք է անցնեն m.youtube.com՝ իրենց Safari դիտարկիչով (բրաուզեր):

 

Ուշագրավ է, որ այս լուրը տարածվել է iPhone 5-ի ծրագրված շնորհանդեսից մեկ օր առաջ:
 

YouTube-ն իր սեփական հավելվածն է առաջարկել iPhone-ի համար