Հայաստանի փրկարարները կմասնակցեն Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի միջազգային վարժանքներին

22:25 • 11.09.12

Վրաստանում սեպտեմբերի 22-28-ը կանցկացվեն տարերային աղետների հետևանքների վերացման «Վրաստան-2012» ՆԱՏՕ-ի միջազգային վարժանքները, հայտնում է Грузия Online -ը:



Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի (ԵԱԱՀԿ) ներքո անցկացվող վարժանքներին կմասնակցեն 30 երկրներից 11 թիմեր:
Վարժանքների նպատակն է մշակել աղետների հետևանքների վերացման գործողություններ և բարելավել նման իրավիճակներում երկրների միջև համագործակցության համակարգումը:

 

Հայաստանի ԱԻՆ-ի փրկարար ծառայության ղեկավար գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը հաղորդել է, որ վարժանքներին կմասնակցեն նաև Հայաստանի փրկարարները:

 

Վարժանքների սցենարով՝ սեպտեմբերի 20-ին Թբիլիսիի հարավում տեղի կունենա 6,8 մագնիտուդով երկրաշարժ և աղետի հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ կլինի միջազգային օգնություն: