Բակո Սահակյանը կարևորել է նոր կառավարության ձևավորման գործընթացը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի և խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Ըստ ԼՂՀ նախագահական գրասենյակի տարածած հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել նոր կառավարության ձևավորման գործընթացին: Նախագահ Սահակյանը նշել է, որ այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել հավասարակշռված և օբյեկտիվ մոտեցում՝ այս համատեքստում կարևորելով խորհրդարանական ուժերի տեսակետներն ու կարծիքները:










