Սիրիայի քաղաքացին փորձել է ապօրինի հատել վրաց- թուրքական սահմանը

12:14 • 11.09.12

Վրացի սահմանապահները ձերբակալել են Սիրիայի մի քաղաքացու  վրաց-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ, հայտնում է apsny.ge-ն:

 

Ինչպես սահմանային ոստիկանությունից հայտնել են «Կավկազ-Պրեսս»-ին, Մոհամեդ Դակակին ձերբակալվել է սահմանի Ախալցխայի շրջանում:

 

Նա փորձել է Վրաստանից Թուրքիա անցնել՝ շրջանցելով անցակետը:


Սիրիացին հանձնվել է սահմանային ոստիկանության օպերատիվ-քննչական բաժին: