Յոթ տարի կոմայի մեջ գտնվող տղամարդն արթնացել է քնաբեր հաբ ընդունելուց հետո

17:51 • 11.09.12

Յոթ տարի կոմայի մեջ գտնվող հարավաֆրիկացի Այանդա Նքինանան անսպասելիորեն արթնացել է Stilnox քնաբեր հաբը ստանալուց հետո, գրում է The Huffinghton Post-ը:

 

2005թ.-ին տղամարդն իր մեքենան միայնակ  վարելիս է եղել Յոհանեսբուրգի փողոցներից մեկով, երբ ուժեղ վթարի է ենթարկվել` ստանալով  ուղեղի լուրջ վնասվածքներ: Բուժննությունից հետո մասնագետները եկել են այն եզրակացության, որ Այանդան երեբեք դուրս չի գա կոմայից:

 

Սակայն նրա կինը, կարդալով տվյալ քնաբերի հատկությունների մասին, դիմել է բժիշկներին` Այանդային այն տալու խնդրանքով: Դրանից ուղիղ 1 շաբաթ անց նա արթնացել է, սկսել նորմալ քայլել, խոսել և ճանաչել հարազատներին:

 

Այանդայի հետ այս հրաշքը կատարվել է շնորհիվ հաբի մեջ առկա ակտիվ բաղադրիչի` զոլպիդեմի, որը, սակայն, բավական լուրջ կողմնակի ազդեցություններ է ունենում: Ուստի՝ նախքան այն կիրառելը, պետք է խորհրդակցել հիվանդին բուժող բժշկի հետ: