Դանիայում սնկի նոր տեսակ է հայտնաբերվել

10:17 • 11.09.12

Դանիացի կենսաբանները պաշտոնապես հայտարարել են, որ մինչ օրս անհայտ սնկի նոր տեսակ են հայտնաբերել, գրում է The Copenhagen Post-ը:

 

Իրականում այն հայտնաբերվել է 2009 թ.-ին, Eskebjerd Vesterlyng կոչվող վայրում, Կոպենհագենի համալսարանի կենսաբանական ֆակուլտետին առընթեր գործող Մակրոէկոլոգիայի, էվոլյուցիայի և կլիմայի հետազոտման կենտրոնի մասնագետների կողմից: Սակայն այն ժամանակ նրանք չէին կարողացել դասակարգել այդ սունկը, բայց վերջիվերջո 3 տարի տևած ակտիվ ուսումնասիրություններից հետո կենսաբանները պաշտոնապես հայտարարել են, որ դա սնկի լիովին նոր տեսակ է:

 

Սնկի գիտական Hebeloma griseopruinatum անվանումը թարգմանվում է հետևյալ կերպ` գորշ ցողով պատված, պոկված տերև:

 

Հետազոտական աշխատանքների ղեկավար Յակով Հեյլման Քլաուզենը նշել է, որ անչափ ուրախ է, քանի որ սա հազվագյուտ երևույթ է, երբ Դանիայում հայտնաբերված սունկը որպես նոր տեսակ է դասակարգվում:

 

Սնկի այս նոր տեսակը թունավոր է, սակայն շատ կարևոր գործառույթներ է կատարում բնության մեջ. այն արագացնում է նյութերի տարրալուծմանգործընթացը և այլն:
 

Դանիայում սնկի նոր տեսակ է հայտնաբերվել