Մերձմոսկովյան Եգորևսկում հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել
17:33 • 11.09.12
Մերձմոսկովյան Եգորևսկ քաղաքի գրասենյակային կենտրոնում այսօր բռնկված հրդեհը խլել է 9 մարդու կյանք, հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության վարչությանը:
Ըստ rbc.ru-ի՝ բոլոր զոհերը Տաջիկստանի քաղաքացիներ են:
Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է 20 քառակուսի մետր տարածք:
Placeholder










