Երևանյան տոնավաճառները կկազմակերպվեն հարմարավետ պայմաններում
Երևանի ավագանու սեպտեմբերի 11-ին կայացած նիստում որոշվել է, որ Երևան քաղաքում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին տոնավաճառները կկազմակերպվեն հաստատված կարգով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Ներկայացված նախագիծը պայմանավորված է Երևան քաղաքում տոնավաճառների (վերնիսաժներ) կազմակերպման պայմանների սահմանման անհրաժեշտությամբ:
Կազմակերպիչների կողմից կապահովվեն մասնակցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու հարամարությունները:
Միաժամանակ գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպումը նաև նպատակ ունի Երևանի բնակչությանն ապահովել գյուղատնտեսական մթերքներով` խթանելով մրցակցությունը գյուղատնտեսական մթերքների առևտրի ոլորտում:










