Հունաստանը կլքի եվրոգոտին մինչև տարեվերջ և այլևս հետ չի վերադառնա. փորձագետ

23:58 • 11.09.12

Հունաստանի Եվրոգոտուց դուրս գալը կարող է տեղի ունենալ արդեն մինչև ընթացիկ տարվա վերջ, սակայն երկիրը հետ վերադառնալ այլևս չի կարողանա, կարծում է Lombard Odier բանկի արժույթի գլխավոր ստրատեգ Ստեֆան Մոնյեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:



Հոդվածում նշվում է, որ համաշխարհային տնտեսությունում իրավիճակը վերջին մի քանի տարիներին շարունակում է լարված մնալ, վերականգնողական աճ չի նշմարվում: Միևնույն ժամանակ բարելավում տեղի չի ունենում, չնայած աննախադեպ խթանմանը, որը կատարվում է վերջին տարիներին: Այսպես, զեղչադրույքները դեռևս զարգացած համարվող տնտեսություններում շարունակում են ամենացածրը մնալ ֆինանսական շուկայի բազմադարյան պատմության ընթացքում:


Եթե պատմությունը դիտարկվի նիդերլանդյան բանկերից սկսած, ապա այդ ժամանակահատվածը վերաբերվում է վերջին 500 տարին, եթե վերհիշենք Մեծ Բրիտանիան, ապա` 300 տարվան, ԱՄՆ–ի դեպքում՝ 200 տարվան, նշել է Մոնյեն: Տոկոսադրույքները նվազագույնն են արդեն 5 տարի շարունակ, իսկ բարելավում տեղի չի ունենում, նշանակում է ինչ–որ բան չի աշխատում, նշում է փորձագետը:



Կարծես թե, մենք պետք է ընտելանանք մի իրավիճակի, ուր դեպրեսիան (կամ ինչպես մեղմ արտահայտվեց ԱՄՆ դաշնային պահուստային ծառայության նախագահ ԲԵն Բերնարկեն, ծայրահեղ անորոշությունը) կշարունակվի տասնամյակներ, ինչպես Ճապոնիայում, որտեղ ավելի քան 20 տարի նման վիճակ է, մեկնաբանում է տնտեսագետը:


Հունաստանի պարագայում իրավիճակն այսպիսին է: Երկրի արդյունաբերական հատվածի աշխատանքային ծախսերը շատ բարձր են և մրցունակ չեն: Ընթացիկ օպերացիաների բացասական հաշվեկշիռը եվրոգոտում ամենաբարձրն է և մոտենում է ՀՆԱ-ի 10%-ին: Այս բացասական ֆոնին Հունաստանը եվրոգոտում առավելագույն տարանջատումն ունի պետական արժեթղթերի և գերմանական բոնդերի միջև:


«Հունաստանի տնտեսական վիճակը շարունակում է սարսափելի լինել, չնայած զանգվածային ինտերվենցիաներին: Դժվար է հասկանալ, թե ինչպես կարող է երկրիը բարձրացնել իր վճարունակությունը՝ հաշվի առնելով, որ իր ՀՆԱ-ն անընդմեջ անկում է գրանցում սկսած 2009թ.–ից»,- եզրափակում է Մոնյեն:


Վերոնշյալից եզրահանգում ենք, թե բարձր հավանականության կա, որ Հունաստանը կլքի եվրոգոտին արդեն մինչև տարեվերջ: Միևնույն ժամանակ գործընթացը կլինի կառավարվող, որ շղթայական ռեակցիայի չհանգեցնի, ասում է փորձագետը: