Ուլյանովսկում վիրավորվել է ադրբեջանական համայնքի առաջնորդը, նրա թիկնապահը սպանված է

15:45 • 11.09.12

Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի կենտրոնում անհայտ անձինք հարձակում են գործել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության տեղի մասնաճյուղի ղեկավար Իսլամ Հուսեյնովի ու նրա թիկնապահի վրա, հայտնում է Interfax-ը:

 

Հարձակման հետևանքով համայնքի առաջնորդը թեթև վիրավորվել է, սակայն նրա թիկնապահը սպանված է:

 

Նախնական տվյալներով՝ հարձակումից առաջ նրանց միջև կռիվ է եղել: