Իսրայելը Արևմուտքից երաշխիքներ է պահանջում Իրանի վերաբերյալ

21:46 • 11.09.12

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ համաշխարհային գերտերությունները իրավունք չունեն Իսրայելին հետ պահել Իրանի միջուկային ծրագրի դեմ միջոցառումներ ձեռնարկելուց, եթե նրանք Թեհրանից չպահանջեն որոշակի կանոնների պահպանում, հաղորդում է BBC-ն:

 

Նեթանյահուն ասել է, որ չնայած բոլոր դիվանագիտական ջանքերին և պատժամիջոցներին, Իրանը առաջ է գնում միջուկային զենքի ստեղծման հարցում: Սակայն ԱՄՆ-ն հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում Իրանից որևէ ժամկետների պահպանում պահանջել:


Իսրայելը մեկ անգամ չէ, որ հրաժարվել է միջուկային օբյեկտների ոչնչացման նպատակով Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը բացառելուց: