Թուրքիայի կոմունիստ ծայրահեղականները ստանձնել են Ստամբուլի պայթյունի պատասխանատվությունը
Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունը կազմակերպել են թուրքական «Ժողովրդի ազատագրման հեղափոխական ճակատ» ձախ ծայրահեղական խմբավորման գրոհայինները, ասվում է խմբավորման այսօր տարածած հայտարարության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ժողովրդի ազատագրման հեղափոխական ճակատ» խմբավորման ներկայացուցիչները պնդում են, որ թուրքական կառավարությունը արևմտյան իմպերիալիզմի խամաճիկն է: Ուստի խմբավորումը ընտրել է ահաբեկչությունը, որպես արևմուտքի ազդեցության դեմ պայքարի միջոց:










