Անջելինա Ջոլին կայցելի սիրիացի փախստականների ճամբար

09:19 • 11.09.12

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ժամանել է Հորդանան, որտեղ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան կայցելի սիրիացի փախստականների ճամբար, հայտնում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:

 


Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, դերասանուհին կայցելի վրանային ավան, որտեղ տեղակայված է ավելի քան 27 000 սիրիացի, այդ թվում՝ 5 000-ից ավելի դպրոցահասակ երեխա: Նրան ուղեկցում են Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսն ու Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջուդեհը:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հորդանանում ներկայում գտնվում է ավելի քան 160 000 սիրիացի փախստական: