Անջելինա Ջոլին այցելել է Հորդանանում ապաստանած սիրիացի փախստականներին (լուսանկարներ)

16:14 • 11.09.12

Հոլիվուդյան աստղ և ՄԱԿ-ի ներկայացուցիչ Անջելինա Ջոլին այսօր այցելել է Հորդանանում սիրիացի փախստականների Զաաթարի ճամբարը, որտեղ շուրջ 27 000 մարդ է ապաստանել, հայտնում է Al-Arabiya-ն:

 

Ջոլին այցը կատարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության հատուկ ներկայացուցչի կարգավիճակում: Դերասանուհին ժամանել է առավոտյան, շրջել ճամբարում, առանձին հանդիպում ունեցել փախստական կանանց հետ:

 

Նա նաև ելույթ է ունեցել՝ իր խոսքում շնորհակալություն հայտնելով Հորդանանին փախստականներին ընդունելու համար:

 

Այցի ընթացքում նրան ուղեկցել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսն ու Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջուդեհը:

 

Ընդհանուր առմամբ, Հորդանանում մոտ 185 հազար սիրիացի փախստական կա:

 

Հաշվի առնելով Ջոլիի մարդասիրական աշխատանքը՝ ՄԱԿ-ն ապրիլինի բարձրացրել էր նրա պաշտոնը: Նախկինում Ջոլին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան էր: Անցած տարի հունիսին նա այցելել էր Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբար: