Միջազգային դիտորդներն ավարտել են առաքելությունը Կոսովոյում
Կոսովոյում այսօր լուծարվել է միջազգային մոնիթորինգի ռեժիմը և օրինականացվում է այդ երկրի անկախ հանրապետության կարգավիճակը:
Համապատասխան փոփոխություններ են կատարվել Կոսովոյի խորհրդարանի կողմից պետության Սահմանադրության մեջ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Կոսովոյում դադարեցնում է աշխատանքը Միջազգային քաղաքացիական կազմակերպության (ՄՔԿ) առաքելությունը, որը վերջին տարիներին ուսումնասիրել և վերահսկել է Կոսովոյի կառավարության գործունեությունը և այդկերպ երկրամասում ապահովել է «վերահսկվող անկախության» ռեժիմի պահպանումը:
Ըստ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի, սակայն պատմական այկս իրադարձությունն ամենևին չի ոգևորել Սերբիային, որն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ որևէ արժեք չի տալիս Կոսովոյի վերահսկվող անկախությունից հրաժարվելուն:
«Սերբիան չի ճանաչում երկրամասի ո՛չ չվերահսկվող, ո՛չ վերահսկվող անկախությունը»,- հայտարարել է Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը:










