Գեղարքունիքում ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանները հայտնաբերել են հանդամասում մոլորված քաղաքացիներին
Այսօր գիշեր՝ ժամը 01.44–ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարհ (Յանիխ) գյուղի մոտակայքում Մ. Պողոսյանը իրեն պատկանող պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 27 ՕԼ 191 պետհամարանիշով ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05.00–ին հրշեջփրկարարները և Մարտունի քաղաքի ոստիկանության աշխատակիցները Վաղաշեն գյուղի «Մեծ ագրիջա» կոչվող հանդամասի մոտակայքում հայտնաբերել և անվտանգ տարածք են դուրս բերել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ` 42-ամյա Մ. Պողոսյանին, 4-ամյա Տիգրան և 17-ամյա Տաթևիկ Պողոսյաններին:










