Երևանում փլուզման արդյունքում ավտոմեքենան սահել է ցած. դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարարը
Այսօր երեկոյան ժամը 18.00-ին ՀՀ Արտակարգ իրավիճակներ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտ ճամփեզրի փլուզման հետևանքով կայանված ավտոմեքենան սահել է ցած:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արմենակյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց: Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Դեպքի մասին տեղյակ են պահվել նաև «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները վնասված հատվածը փակել են ժապավեններով:










