Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Սաֆարովի դեպքին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Ըստ նախագահական գրասենյակի կայքի՝ Սերժ Սարգսյանը և Վիլֆրիդ Մարտենսն անդրադարձել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստին։
Զրուցակիցները նաև քննարկել են դրա հետևանքով առաջացած իրավիճակը, խոսել տարածաշրջանային զարգացումների ու մարտահրավերների մասին:
ՀՀ նախագահն ու ԵԺԿ նախագահը քննարկել են նաև Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում առաջիկայում կայանալիք ԵԺԿ քաղաքական ասամբլեայի նիստի և ս.թ. տարեվերջին Երևանում տեղի ունենալիք ԵԺԿ տարածաշրջանային գագաթնաժողովի հետ կապված հարցեր։










