«ՎԱԶ-2107»–ի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի և դիմել փախուստի
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին սեպտեմբերի 10-ին՝ ժամը 21.25-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի։
Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:










