Սևանում վրաերթի են ենթարկել 7–ամյա տղայի
11:54 • 11.09.12
«ՎԱԶ-21150-119» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի։
Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ավտոմեքենայով ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:
Placeholder










