122 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ամենածեր բնակիչը

13:29 • 11.09.12

Դաղստանում 122 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Դաշնության ամենածեր բնակիչ Մահոմեդ Լաբազանովը, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով հանրապետության Կիզլյարի շրջանի վարչակազմի ներկայացուցչին:

 

Գործակալության զրուցակիցը նշել է, որ Լաբազանովը բնակվում էր Կիզլյարի շրջանի Ստարայա Սերեբրյակովա գյուղում:

 

Իր 122-րդ տարեդարձը Լաբազանովը նշել էր մայիսի 1-ին: