Մինչև սեպտեմբերի վերջ կվաճառվի 10 մլն iPhone 5. Bloomberg

18:00 • 11.09.12

Apple-ի iPhone հեռախոսի նոր՝ վերաձևավորված մոդելը մի քանի շաբաթում՝ մինչև սեպտեմբերի վերջ, վաճառքի 10 մլն ցուցանիշ կունենա, կանխատեսում է Bloomberg գործակալությունը: Համեմատության համար նշվում է, որ, օրինակ, Samsung Electronics Co.-ից 50 օր պահանջվեց իր ամենանշանային սարքից՝ Galaxy S III-ից 10 մլն նմուշ վաճառելու համար:

 

Ըստ աղբյուրի՝ iPhone-ներն առհասարակ ապահովում են Apple Inc.-ի եկամտի 70 տոկոսը:

 

Սպասվում է, որ iPhone 5 անվանվող նոր մոդելը կներկայացվի վաղը, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի կողմից: Ըստ նախնական տեղեկությունների՝ հեռախոսն ավելի մեծ էկրան կունենա և ավելի բարակ կլինի, ինչպես նաև կունենա քարտեզային նոր ծրագրային ապահովում և ավելի արագ կգործի հաջորդ սերնդի տվյալների ցանցերում:

 

Ըստ վերլուծաբանների՝ iPhone-ը կարող է դառնալ պատմության ամենամեծ սպառումը գրանցած էլեկտրոնային սարքը:
 

Մինչև սեպտեմբերի վերջ կվաճառվի 10 մլն iPhone 5. Bloomberg