Սանայում ահաբեկչության հետևանքով զոհվել են Եմենի պաշտպանության նախարարի 13 թիկնապահները

16:06 • 11.09.12

Սանայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել են Եմենի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Մուհամեդ Նասեր Ահմեդ Ալիի 13 թիկնապահները, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

 

Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, հարձակման թիրախ համարվող Պաշտպանության նախարարը ողջ է մնացել: Նախարարի վնասվածքներ ստանալու մասին ոչինչ չի հաղորդվում:

 

Մահապարտի ղեկավարած ականապատ մեքենան պայթեցվել է Սանայի կենտրոնում գտնվող կառավարության շենքի մոտակայքում: