Shelby Mustang-ի նախատիպը 2 մլն դոլարի դիմաց աճուրդի է հանվել (լուսանկարներ)

01:33 • 11.09.12

Ոչնչացված համարվող «կանաչ ձիաբոռ» կոչվող Shelby Mustang-ի նախատիպը վաճառքի կդրվի Barrett-Jackson աճուրդի տանը, հաղորդում է The Los Angeles Times պարբերականը:


Տվյալ լոտի աճուրդը նախատեսված է 2013թ. հունվարի 19-ին, մեքենան գնահատված է 2 մլն ԱՄՆ դոլար:


Այն հավաքվել էր Ford-ի «սպորտային մուստանգ» փորձարարական նախագծի շրջանակներում` 1967թ.:


Հիմքում ընկած էր «լայմ» գունավորմամբ, 6,4 լ ծավալով V8 շարժիչով և Lincoln-ի ավտոմատ փոխանցումատուփով մեքենան:


Սկզբում մեքենաները երկուսն էին և երկուսն էլ պետք է հետագայում ոչնչացվեին, դա ավտոընկերությունների մեջ տարածված գործելակերպ է կոնցեպտների և նախատիպերի հարցում, քանի որ հիմնականում նման մեքենաները անհնար է ընդհանուր օգտագործման ճանապարհներին վարել կամ հաշվառման կանգնեցնել, կամ դրանց վրա ներդրված են տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ է գաղտնի պահել:


Սակայն «Ֆորդը» ոչնչացրել էր մեքենաներից միայն մեկը, իսկ երկրորդը փոխանցվել էր Shelby ընկերությանը, որտեղ «Մուստանգը» փորձարարական ներմղման համակարգով 7 լիտրանոց շարժիչ ստացավ, անկախ հետին կախոցներ և բացառիկ սկավառակային արգելակներ հետին անիվների վրա:


Մոդիֆիկացիան ստացավ Shelby EXP500 անվանումը և ներկվեց մուգ կանաչ, ինչի համար և ստացավ «կանաչ ձիաբոռ» անվանումը:


«Շելբիի» փորձարարական այս մոդելը ևս պետք է ցուցադրումներից հետո ոչնչացվեր, սակայն «Ֆորդի» մենեջերներից մեկը, մամլիչի առջև կանգնած մեքենան, վերջին պահին գաղտնի կարողացավ գնել:


Ենթադրվում է, որ նա չգիտեր տվյալ «Մուստանգի» բացառիկության մասին և դրա համար մեքենան որպես ամենօրյա օգտագործման փոխադրամիջոց էր ծառայում, իսկ հետագայում նա մեքենան նվիրեց իր որդուն, ով նույնպես նման ռեժիմով էր վարվում բացառիկ Shelby EXP500-ի հետ:


Հետագայում որդին մամուլում հոդվածից հետո հետաքրքրվելով ոչնչացաված համարվող մեքենայի պատմությաբ և հավաքածուների ավտոմեքենաների համար նախատեսված տվյալների բազայի միջոցով կարողացավ գտնել EXP500-ի սերիական գործարանային համարը, որը համընկավ իր մեքենայի վրա առկա համարի հետ: Նա ամբողջությամբ վերականգնեց «Շելբին» և վաճառքի դրեց: