Ի՞նչ գործիք է Սաֆարովը.Ստեփան Սաֆարյանի նոր հարցադրումների շարքը
«ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Ադրբեջանի նախագահի կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ նոր հարցադրումներ է գրառել ֆեյսբուքյան իր էջում:
«Ինչո՞ւ այդքան թանկ արժե Ռամիլ Սաֆարովը և ո՞վ է նա»,– գրում է նա և հավելում.«Ադրբեջանի համար «հերոսի» մատերիա՞լ, այն էլ` անորակ, ինտելեկտուալ ցածր մակարդակով ու այնպիսի արարքով, որը չի տեղավորվում առողջ բանականության, սպայական պատվի ու արժանապատվության շրջանակներում»:
Ապա Ստեփան Սաֆարյանը հարցնում է, թե «քիլլե՞ր, ով 2004թ. գործել է «պետպատվերի» շրջանակներում , և սպանությունը կատարել է հանձնարարությամբ, ում բանտում մնալը, այն էլ` օտար երկրում, ոչ մի երաշխիք չէր կարող լինել նրա իմացածը` հանցագործության իրական պատմությունը երբևէ ջրի երես չհանելու համար, ինչի համար էլ դողում են պատվիրատուները»:
Երրորդ վարկածն է.«անգնահատելի գործակա՞լ ու կապավո՞ր երկու եղբայր երկրների համար ու նրանց միջեւ, ում հակահայ ադրբեջանական վրիժառությունը հագեցված է թուրքական հակահայ ատելությամբ` նրան դարձնելով իդեալական գործիք երբեւէ կրկին «սխրանքի» դրդելու համար»:
Չորրորդ վարկածն այն է, որ Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում Ալիևի նախագահական վերընտրությունը «հանդիսավոր ճոխացնելու», իսկ Թուրքիայի համար հայ-ադրբեջանական լարվածությունը շիկացնելու ու կրակից շագանակներ հանելու գործիք է»:










