Եզնիկ Կողբացի փողոցում ինքնասպանության փորձ է կանխվել

10:29 • 11.09.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 10-ին՝ ժամը 21.25-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի թիվ 1ա շենքից քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կասեցվել է Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ` 1968թ. ծնված Ա. Ստեփանյանի ինքնասպանության փորձը: