Սիրիայի բանակը ընդդիմադիրներից ՆԱՏՕ-ի մակնշմամբ զինամթերք է առգրավել

21:33 • 11.09.12

Սիրիայի զինվորականները երկրի հյուսիս արևմտյան Իդլիբ նահանգում ընդդիմադիր գրոհայիններից առգրավել են զինամթերք և ռազմական սարքավորումներ, որոնք ՆԱՏՕ-ի մակնշում ունեն, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով իրանական «Ֆարս» գործակալությանը:



Որպես ապացույց՝ ներկայացվում է 7.62 տրամաչափի զինամթերքի արկղերի լուսանկարները:


Իրանը բազմիցս մեղադրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին սիրիական զինված ընդդիմությանը սատարելու մեջ, որը իրականացվում է զինամթերքի մատակարարման ձևով:


Իր հերթին Թեհրանը նույնպես մշտապես Արևմուտքի կողմից ենթարկվում է կոշտ քննադատության Բաշար Ասադի վարչակարգին աջակցելու համար: