Սիրիացի գեներալի փախուստին աջակցել են Ֆրանսիայի հատուկ ծառայությունները

00:46 • 11.09.12

Սիրիացի գեներալ Մանաֆ Թալասը BBC-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Սիրիայից իր փախուստին աջակցել են Ֆրանսիայի հատուկ ծառայությունները, հաղորդում է BBC -ն:


Թալասի խոսքով, սիրիական իշխանություններն անհրաժեշտության դեպքում պատրաստ են քիմիական զենք կիրառել։
Թալասը նաև կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին լիազորությունները վայր դնել հանուն իր ընտանիքի և Սիրիայի:



Սիրիացի գեներալը համարվում էր ընդդիմության առաջնորդի հնարավոր թեկնածուներից մեկը, սակայն նրան անհամապատասխան համարեցին այդ դերում, հատկապես, որ նա եղել է Ասադի մանկության ընկերը:


Ներկայում դասալիք գեներալը Ֆրանսիայում է բնակվում, որտեղ նրան ապաստան է տրամադրվել: