Ֆրանսիայում լեհ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել

15:40 • 11.09.12

Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի մոտակայքում այսօր առավոտյան լեհ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել, հայտնում է Life News-ը: 65 մարդու տեղափոխող տրանսպորտային միջոցը շրջվել է Մարսել տանող ճանապարհին:

 

Վթարի հետևանքով զոհվել է նվազագույնը 3 մարդ, ավելի քան 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 Դեպքի վայր ժամանած իրավապահների համաձայն՝ վիրավորներից մի քանիսը շարունակում են մնալ ավտոբուսի բեկորների տակ: Վիրավորներից 8-ի վիճակը ծայրահեղ է գնահատվում: