Ամերիկյան հարկային իշխանությունները շվեյցարացի բանկիր իրազեկիչին 104 մլն դոլար են վճարել
UBS-ի նախկին բանկի Բրեդլի Բերկենֆելդին, ով ավելի վաղ 40 ամսվա ազատազրկման էր դատապարտվել հարուստ ամերիկացիներին հարկերից խուսափելու հարցում աջակցելու համար, 104 մլն ԱՄՆ դոլար է ստացել ԱՄՆ հարկային վարչությունից, գրում է «Վեդոմոստի» պարբերականը:
Բերկենֆելդը գումարը ստացել է հարկային մարմիններին տրամադրած տեղեկությունների դիմաց, որոնցում բացահայտել է այն գաղտնի օֆշորային հաշիվները, որոնք շվեյցարական բանկը բացել է ամերիկացի հարկատուների համար:
ԱՄՆ օրենքների համաձայն, քննությանը օգնելու դիմաց, որի արդյունքում օրինախախտից գումար է հայցվել, իրազեկիչը կարող է գանձված գումարի մինչև 30%-ը ստանալ:
Բերկենֆելդի ստացած պարգևավճարը խոշորագույնն է, որը երբևէ տրամադրվել է իրավապահներին տեղեկություններ տրամադրողին ԱՄՆ-ում, ասում են նրա իրավաբանները:
Բերկենֆելդը ձերբակալվել էր ԱՄՆ-ում 2008թ. և 2012թ. օգոստոսի 1-ին նա բանտից տեղափոխվել է նվազ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկ: Այդ ընթացքում նա ազատազրկված է եղել մոտ 30 ամիս:










