Հանրապետությունում փոփոխական եղանակը կշարունակվի

17:44 • 11.09.12

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:


Սեպտեմբերի 13-ից 16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևելյան` 3-8 մ/վրկ:


Սեպտեմբերի 13-ից 15-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով:

 

Երևանում սեպտեմբերի 12-ի գիշերը հնարավոր է անձրև և ամպրոպ, 12-ի ցերեկը, 13-ից 16–ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Երևանի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.1 0C (1941 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.1 0C (1913 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.0 0C