Վրաստանի ընդդիմությունը ընտրություններում հաղթելու տարբերակ չունի. Բուրջանաձե
Վրաստանի ընդդիմադիր գործիչ Բիձինա Իվանիշվիլիի խոսքերն այն մասին, որ Վրաստանի ընտրություններն արդեն կեղծված են, համահունչ են «Դեմոկրատական շարժման» հայտարարության հետ, նշել է շարժման աջաջնորդ Նինո Բուրջանաձեն։
Ըստ Грузия Online պարբերականի՝ նա ափսոսանք է հայտնել, որ միացյալ ընդդիմադիր ճակատ ստեղծելու մասին իր առաջարկը հաշվի չի առնվել:
«Իչքան ավելի ենք մոտենում ընտրություններին, այնքան ավելի եմ համոզվում, ցավոք սրտի, նրանում, որ այդ գործողությունը միակ ելքն էր ընդդիմության համար հաղթանակի հասնելու հարցում: Այսօր, բացարձակապես նման շանս չկա»,- ասել է Բուրջանաձեն:
Նա նաև նշել է, որ եթե իր կուսակցությունը մասնակցեր ընտրություններին, ապա միայն ձայներ կխլեր ոչ թե իշխող «Ազգային շարժումից», այլ «Վրացական երազանքից»:










