Ինժեներների սխալի պատճառով Curiosity-ն կարող է վարակել Մարսը երկրային կյանքով. Los Angeles Times

16:19 • 12.09.12

Ամերիկյան հեղինակավոր Los Angeles Times պարբերականը մտավախություն է հայտնել, որ օգոստոսի 5-ին Կարմիր մոլորակ ուղարկված Curiosity մարսագնացն ինժեներների թույլ տված սխալի պատճառով կարող է վարակել մոլորակը երկրային բակտերիաներով:

 

Մարսագնացի համար նախատեսաված մանրէազրկված գործիքների տուփն առանց իմացության բացվել է Երկրի վրա, ինչից էլ հետևություն է արվում, որ այդ գործիքներն արդեն «վարակված» են երկրային բակտերիաներով:

 

Ըստ ամենայնի, հենց այս պատճառով էլ ՆԱՍԱ-ի (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) գիտնականները  մոլորակի վրա ջրի կամ սառույցի հետքեր գտնելու մարսագնացի հետազոտությունները փոխարինել են Գեյլ հրաբխային խառնարանի սառը և չոր լանդշաֆտի քիմիական բաղադրության ուսումնասիրմամբ:

 

Եթե այնուամենայնիվ Curiosity-ին հաջողվի ջուր գտնել, այդ դեպքում ՆԱՍԱ-ում լուրջ սկանդալ կսկսվի. մարսագնացը «վարակված» փորիչ գործիքների հետ մարսիական ջրին կփոխանցի երկրային բակտերիաները, որոնք չի բացառվում,որ կարող են գոյատևել այդ միջավայրում:

 

Ինչպես նշել է ՆԱՍԱ-ի կենսաբան, Մարսի անվտանգության համար պատասխանատու Քեթրին Քոնլին, գործիքների տուփի բացման մասին ինքն իմացել է այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է եղել որևէ բան փոխելու համար: Նա նաև մեղադրել է այդ ինժեներներին` ՆԱՍԱ-ի օրենքները ոտնահարելու մեջ:
 

Ինժեներների սխալի պատճառով Curiosity-ն կարող է վարակել Մարսը երկրային կյանքով. Los Angeles Times