Նիդերլանդներում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

09:34 • 12.09.12

Նիդերլանդներում այսօր` երևանյան ժամանակով 09.30-ին, մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով կձևավորվի նախարարների նոր կաբինետ, հայտնում է vz.ru-ն: Ապրիլին կոալիցիոն կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ բյուջետային կրճատումների շուրջ տարաձայնությունների պատճառով:

 

 

Ընտրություններին մասնակցում է 21 քաղաքական կուսակցություն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հոլանդական և ոչ մի կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը, որոնք անհրաժեշտ են միակուսակցական կառավարության ձևավորման համար:

 

Քաղաքագետների կանխատեսումներով՝ այս ընտրությունների արդյունքում կձևավորվի կոալիցիոն կառավարություն:

 

 

Ֆավորիտ են համարվում 4 կուսակցություններ, սակայն, ըստ քաղաքագետների, առավել շատ ձայներ կստանա Հանուն ազատության ու ժողովրդավարության լիբերալ ազգային կուսակցությունը, որի առաջնորդն է նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն:

 

Խորհրդարանում մեծամասնություն ստանալու համար ապագա կոալիցիոն կառավարությանը հարկավոր է ստանալ նվազագույնը 76 մանդատ: