Պակիստանի երկու ֆաբրիկաներում բռնկված հրդեհների զոհերի թիվը հասել է 289-ի (թարմացված)
Պակիստանի Կարաչի քաղաքի կարի և Լահոր քաղաքի կոշիկի ֆաբրիկաներում նախօրեին բռնկված հրդեհների զոհերի թիվը հասել է 289-ի, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես»-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 236, 216, 191, իսկ դրանից առաջ 128 զոհի մասին:
Զոհերից բացի, կան տասնյակ վիրավորներ:
Կարաչիի ոստիկանապետ Իքբալ Մահմուդի խոսքով՝ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարները դեռ չեն հասցրել ուսումնասիրել ֆաբրիկայի ողջ տարածքը:










