Ես ավելի շատ եմ վաստակում, քան գրում է Forbes-ը. Միխայիլ Գալուստյան

12:56 • 12.09.12

Ռուսաստանաբնակ դերասան, շոումեն Միխայիլ Գալուստյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան Комсомольская Правда-ին, որում պատմել է իր աշխատավարձի, ՌԴ օլիմպիական առաջին չեմպիոնի և խորովածանոցի մասին:

 

Հարցազրույցի սկզբում Գալուստյանը պատմել է, թե ինչպես է հետևել Լոնդոնի Օլիմպիական խաղերին և որ ուրախ է՝ Ռուսաստանի առաջին օլիմպիական մեդալը բերել է իր ազգանվանակիցը:

 

Լրագրողի դիտարկմանը, թե ինքը Գալուստյան է, չեմպիոնը՝ Գալստյան, դերասանը հետևյալ բացատրությունն է տվել. «Խորհրդային միության տարիներին անձնագրային բաժնում մարդուն հարցնում էին ազգանունն ու ինչպես լսում, այնպես էլ գրում էին: Հետևանքը լինում էր այն, որ տարբերակներ էին առաջանում՝ Գալստյան, Գալուստյան, Գալուստьյան: Բայց դա նշանակություն չունի: Բոլորս էլ ազգականներ ենք, քանի որ հայերը ազգանվանակիցներ չեն ունենում»:

 

Գալուստյանն ասել է, որ Սոչիի Օլիմպիական խաղերին ընդառաջ չի պատրաստվում բիզնես սկսել այդ քաղաքում՝ խորովածանոց չի բացելու: Այժմ ԱՄՆ-ում նկարահանում է «Տոմս՝ Լաս Վեգաս» ֆիլմը, որն էկրան կբարձրանա  Ամանորին:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Գալուստյանն ընդգրկված է Forbes-ի՝  Ռուսաստանի ամենահարուստ 50 աստղերի ցանկում (Գալուստյանը տարեկան 2,5 մլն ԱՄՆ դոլար է վաստակում): Ի պատասխան՝ նա նկատում է. «Մի՛ հավատացեք Forbes-ի գրածին.. Ես շատ ավելին եմ վաստակում»: