Մարզական հեռուստաալիքը շփոթել է ԱՄՆ-ի ու Վրաստանի դրոշները
Աշխարհահռչակ ամերիկյան ESPN հեռուստաընկերությունը՝ Վրաստան - Իսպանիա հանդիպման ցուցադրման ընթացքում տանտերերի դրոշը շփոթել է ԱՄՆ-ի դրոշի հետ: ESPN-ն առայժմ պաշտոնապես ներողություն չխնդրեց:
ESPN-ի խմբագիների սխալը կարելի է բացատրել նրանով, որ ԱՄՆ-ում կա Ջիորջիա (Georgia) անունը կրող նահանգ: Ավելի վաղ նման դեպքեր արդեն տեղի են ունեցել: Այսպես, 2009 թվականին տնտեսական ազատության ռեյտինգ կազմող Heritage Foundation կայքը Վրաստանի էջում զետեղել էր Ջորջիա նահանգի քարտեզը Google Maps-ից, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ Վրաստան - Իսպանիա խաղում ամեն ինչ որոշվեց 86-րդ րոպեին, երբ Ռոբերտո Սոլդադոն միակ գոլը հեղինակեց այս մրցավեճում:










