Հալեպում դիպուկահարի գնդակից հայ երիտասարդ է սպանվել

23:33 • 12.09.12

Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական Նոր գյուղ թաղամասում դիպուկահարի գնդակից հայ է զոհվել: Ինչպես հայտնում են Facebook սոցիալական ցանցի հայկական խմբերը, զոհը երիտասարդ Ջորջ Թոփալաքյանն է:


Tert.am-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ մի քանի օր է հայկական թաղամասը վախի մեջ է պահում մի դիպուկահար, ում կառավարական զորքերին չի հաջողվում վնասազերծել:


Ըստ աղբյուրի` անվտանգության նկատառումներից ելնելով` մի փողոց է փակվել երթևեկության համար:


Նշենք, որ նախօրեին կրակահերթի տակ էին հայտնվելԵրևան-Հալեպ չվերթով Սիրիա մեկնած և Հալեպի օդանավակայանից տուն վերադարձող ազգությամբ 4 հայեր: Զոհվել էին Հարութ Սուլավյանը, Արսեն Փեփեջյանը, Հրաչ Փեփեջյանը, Մեսրոպ Աճեմյանը: