Apple-ը ներկայացրել է երկար սպասված iPhone 5-ը (լուսանկարներ, տեսանյութ)

22:14 • 12.09.12

Apple ընկերությունը Սան-Ֆրանցիսկոյի շնորհանդեսի ընթացքում այսօր սկսել է iPhone 5-ի ներկայացումը:

Սարքը, ընկերության փոխտնօրեն Ֆիլլ Շիլլերի խոսքով, «ամբողջովին պատրաստված է ապակուց և ալիումինի մի կտորից»: Այն թեթև և բարակ է նախորդից: Սմարթֆոնի հաստությունը 7,6 մմ է 112 գրամ քաշի պարագայում:


iPhone 5-ում օգտագործված է Retina էկրանը 4 դույմ անկյունագծով, մեկ դույմի հաշվով՝ 326 պիքսելների, դիսպլեյի կետայնությունը` 1136X640:


Նոր սմարթֆոնը, իտարբերություն iPhone 4S-ի, համալրված է LTE ցանցերին միանալու ֆունկցիայով: iPhone 5-ում տեղադրված է A6 պրոցեսոր:


Շիլլերը նշել է, որ նախորդ մոդելի համեմատ նոր պրոցեսորի և գրաֆիկական համակարգերի հնարավորությունները ավելացել են կրկնակի:


Սպասման ռեժիմում սարքը կարող է գտնվել 225 ժամ, իսկ ակտիվ աշխատանքի և 3G ցանցերին միացած գործարկման ռեժիմներում 8-10 ժամ:


iPhone 5-ի հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, իսկ դիաֆրագմայի թիվը` 2,4: Օգտատերը կկարողանա սմորթֆոնով պանորամային լուսանկարներ կատարել:


Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից, իսկ նախնական պատվերների ընդունումը սեպտեմբերի 14-ից կիրականացվի:


Ոչ մի անլար վերալիցքավորում, ոչ մի NFC, ոչ մի Bluetooth 4.0, և ոչ մի համատեղություն microUSB-ի հետ, նշում են Engadget պարբերականի մեկնաբանները:
 

ԱՄՆ-ում 16 գիգաբայթ հզորությամբ iPhone5–ը կարժենա 199 դոլար, 32 գիգաբայթի դեպքում՝ 299 դոլար, իսկ 64-ի դեպքում՝ 399 դոլար:
 

Ընկերության վաճառասրահներում iPhone 4-ը այժմ անվճար է տրամադրվում պայմանագիր կնքելու դեպքում, իսկ iPhone 4S-ը վաճառվում է 99 դոլար գնով:

 

 

Apple-ը ներկայացրել է երկար սպասված iPhone 5-ը (լուսանկարներ, տեսանյութ)