Իրանում կայծակի և կարկուտի զոհ է դարձել երկու մարդ

12:35 • 12.09.12

Իրանի Արդեբիլ նահանգում կարկուտի և կայծակի հարվածից զոհվել է 2, վիրավորվել 5 մարդ: Այս մասին հայտնում է ISNA իրանական գործակալությունը՝ վկայակոչելով Արդեբիլ նահանգի Արտակարգ իրավիճակների վարչության պետ Ալի Իսլամին:

 

Գործակալության տվյալներով՝ Ադրբեջանին սահմանակից Արդեբիլի Բիլյասուվար, Հերմի և այլ շրջաններում ջրհեղեղները լրջորեն վնասել են ենթակառուցվածքը, ճանապարհները, տներն ու ցանքատարածությունները, որոշ մասերում դադարեցված է էլեկտրամատակարարումը: