Լոնդոնում սավառնող օդանավից աֆրիկացու դիակ է ընկել

17:37 • 12.09.12

Լոնդոնի արևմուտքում հայտնաբերվել է տղամարդու դիակ, որը, ենթադրվում է, ընկել է «Հիթրոու» օդանավակայանում վայրէջքի պատրաստվող օդանավից: Այդ մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:

 

Ըստ ոստիկանության տվյալների՝ տղամարդը 20-30 տարեկան աֆրիկացի է: Իրավապահները նշում են, որ նա չի եղել անձնակազմի անդամ և հաշվառված չի եղել նաև ուղևորների ցուցակում: Նախնական վարկածի համաձայն՝  աֆրիկացին անօրինական կերպով թռչել է շասսիի համար նախատեսված խցիկում:

 

Ինչպես պարզաբանում է The Sun թերթը, մահացածն ընկել է 600 մետր բարձրությունից: Հիմնվելով փորձագետների եզրակացությունների վրա՝ թերթը ենթադրում է, որ տղամարդը մահացել է նախքան ընկնելը, քանի որ ինքնաթիռի այդ հատվածում շատ մեծ բարձրության վրա ջերմաստիճանն իջնում է մինչև 40 աստիճան:

 

Թերթը հիշեցնում է նմանատիպ դեպքի մասին. մեկ ամիս առաջ Քեյփթաունից Լոնդոն մեկնող British Airways-ի Բոինգ-747 ինքնաթիռի շասսիի համար նախատեսված խցիկում հայտնաբերվել էր տղամարդու դիակ: