ԼՂՀ նախագահը ներկայացրել է Արա Հարությունյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում նշանակելու համար

16:45 • 12.09.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետը, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԼՂՀ Ազգային ժողովին է ներկայացրել Արա Հարությունյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում նշանակելու համար խորհրդարանի համաձայնությունը ստանալու նպատակով:

 

Այս մասին տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: